«ԱրաՏՏա» կրթամշակութային ազգային ծրագիր

Հայը կա» հասարակական կազմակերպությունն իր գործընկեր կազմակերպությունների («Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան», «Կենաց տուն» մշակութային հկ, «Արար» հայ ազգային արվեստի կենտրոն, «Տերյան մշակութային կենտրոն» հկ, «Միհր վոյաժ» զբոսաշրջային գործակալություն) հետ, Արարատյան Հայրապետական թեմի և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, Երևան քաղաքի Զաքյան 13/2 հասցեում գտնվող մանկական զբոսայգու տարածքում իրականացնում է «Արատտա» կրթամշակութային ազգային ծրագիրը։ Մանկական զբոսայգու տարածքում ժողովրդական գեղարվեստական արհեստագործության վարպետները, ինչպես նաև՝ ժողովրդական գեղարվեստական արհեստագործության առարկաների պատրաստմամբ, տարածմամբ և հանրահռչակմամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը մարտի 31-ից՝ զատկական տոնի առթիվ ծրագրի պաշտոնական մեկնարկի օրվանից, մասնակցում են կազմակերպվող ժողովրդական գեղարվեստական արհեստագործության առարկաների մշտական ցուցադրության, ինչպես նաև՝ ժողովրդական գեղարվեստական արհեստագործության վարպետների ցուցահանդեսների, վարպետաց դասերի (կարպետագործություն, թաղիքագործություն, տիկնիկագործություն, մանրանկարչություն, կերպարվեստ, խաչքարագործություն և այլն), տոնածիսական հանդիսությունների, համերգների և թատերական ներկայացումների, մրցույթ-փառատոնների և մշակութային, կրթալուսավորչական այլ միջոցառումների։